Ուրիշ ազգեր երանի են տալիս հայ զինվորի ու հայ ռազմիկի պես զինվոր ունենալ…
Նմանատիպ
Փոքր եղբայրս մի ամիս է, գրեթե, ինչ բանակից տուն է վերադարձել։ Ծառայում էր սահմանին՝ «Եղնիկներում»։ Երեկ, երբ էդ սահմանին դիվերսիոն գործողության մասին իմացա, ու մեր հերոս տղու մասին էի մտածում, աչքիս առաջ եկավ եղբայրս՝ ավտոմատն ուսին սահմանին կանգնած։ Եղբորս ուղարկեցի հոդվածներից մեկը…
Ներկայացնեմ եղբորս հետ խոսակցությունը.
-Հոդվածի հղում.
-Գյուդում եմ, Մարտակերտ ա իլալ…
-Ճնանչում ե՞ս էդ տղուն։
-Չէ…
– մալադեց էդ տղուն…
-Միլիոն տոկոս… սաղն էլ ամեն վայրկյան կարային իրա տեղն ինեին…
-Հաա, ես էլ էի էդ մտածում…
-Դե հինչ ըրած… մոտակա քիշերնին ադրբեջանի հետի թեժ ա ինիլու… Լյուբոյն էլ փորձիլուա մի վնաս տա…
-Հա, դե գյուդում եմ… Դե բայց էս պայմանավորվածա նաև հունվարի 28-ի՝ բանակի օրվա հետ…
-Հա, դե հեչ էլ ատականեր չեն անում… Մեկա իրանց մամանին լացացնիլու են տղերքը… արա բա ծառայիլիս չինեի…
-Լավ, շատ փակագծերը ստեղ ՖԲ-ում մի պացի, պետք չի…
Սենց։ Ասածս ո՞րն է։ Մորքուրիս տղան էլ հիմա սահման է պահում։ Ու քիչ թե շատ տեղյակ եմ, թե ոնց է պահում ու առհասարակ՝ մեր տղերքը ոնց տղերք են։ Արմենի փոխարեն կարար լիներ իմ ախպերը։ Արմենն էլ իմ ախպերն է, մեր բոլորիս ախպերն է… Իր մասին գրելուց աչքիցս արցունք կաթաց՝ մոր հետ նկարը տեսնելուց։ Բայց և մյուս կողմից հպարտություն զգացի. տղան մենակով դիրքը պահել է մինչև մերոնք ուժերը մոբիլիզացնեն ու հակակշռեն թշնամուն։ Վիրավոր վիճակում էլ կրակը չի դադարեցրել։ Մարմնից 12 գնդակ են հանել, պարանոցից, թևատակից… Ուրիշ ազգեր երանի են տալիս հայ զինվորի ու հայ ռազմիկի պես զինվոր ունենալ… Մենք բոլորս 300 սպարտացիների մասին լսել ենք, գիտենք… Մեր պատմության ողջ ընթացքից կարելի է 300 սպարտացիների օրինակի պես հազարավոր օրինակներ բերել։ Հենց մի օրինակ Վահան Մամիկոնյանի 300 հոգանոց զորախմբի տված ճակատամարտը Ակոռի գյուղի մոտ, 481 թվականին, որտեղ 7000 պարսիկի հետ մղեցին մերոնք ու հաղթեցին։ Էս մեր Արմենի դեպքն էլ 1-ը 30-ի դեմ։ Ու էսպես բազմաթիվ, հազարավոր դեպքեր։ Մեր ազգի համար սա էնքան սովորական երևույթ է, որ եթե փորձենք Սպարտայի պես ֆիլմ նկարահանել, շատ դժվար կլինի կողմնորոշվել, թե կոնկրետ որ դեպքը արժի էկրանավորել… Թերևս դրա համար է, որ Սպարտացիների օրինակի պես աչք չի ծակում էս երևույթը՝ 1X10 կամ ավելի փոխհարաբերությամբ տարած հաղթանակները՝ նվազագույն կորուստներով։
Ձեզ հետ եղբորս խոսակցությունը ներկայացրեցի, ով ծառայել է որպես շարքային զինվոր… Ու իր պես հազարները կան… Ձեզ մեր ՇԱՐՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԻ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊԸ ու ԴՈԻԽԸ ներկայացրեցի։ Էս ա… ուզենք, թե՝ չուզենք… էս ա … Չուզողները միշտ էլ կան, ու կլինեն, բանակից փախնողներն էլ կան ու կլինեն… Ընկերներիցս մեկն էսօր գրել էր՝ « կյանքում միշտ սարսափել եմ անիմաստ մահից՝ ավտովթար, դժբախտ պատահար, հիվանդություն… Իսկ Հայրենիքի համար մահը՝ մահ չէ, այլ ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆ»…
Փառք քեզ Հայ զինվոր, Փառք քեզ Հայաստան աշխարհ… Ով ինչ երգ ուզում է երգի, Հայաստան աշխարհը կա, եղել է ու կլինի՝ ի փառս Հայոց բանակի՝ ի փառս Հայ զինվորի…
Հետևեք մեզ նաև Telegram-ում