Գիշերն ավելի քան 50 մարդ Է առևանգվել Կիեւում. Ուկրաինայի Գլխավոր դատախազություն

Գիշերն ավելի քան 50 մարդ Է առեւանգվել Կիեւում, ականատեսների վկայություններով՝ նրանց դաժանորեն ծեծել են եւ տարել անհայտ ուղղությամբ: Այդ մասին  տեղեկացնում Է  Ուկրաինայի Գլխավոր դատախազություն կայքէջը: Կիեւում վերջին ժամերի իրադարձությունները վկայում են ծայրահեղականորեն տրամադրված խմբավորումների եւ այլ միավորումների ներկայացուցիչների կողմից իրավապահների եւ քաղաղ քաղաքացիների նկատմամբ ագրեսիայի սաստկացման մասին: Այսպես, գիշերվա ընթացքում, Կիեւի Շչերբակովի, Սպասկայա, Օբսերվատորնայա, Ստարովոկզալնայա եւ Բոգդանովսկայա փողոցների հանրակացարաններում անհայտ անձինք իրականացրել են զանգվածային ջարդեր, կոտրել դռներն ու լուսամուտները եւ առեւանգել մարդկանց»,- նշված Է հաղորդագրության մեջ: Ինչպես ճշտել Է հսկողական գերատեսչություն ը, այն մարդիկ, որոնց դաժանորեն ծեծել են, գտնվում են, մասնավորապես, Արմիությունների տան եւ այլ շենքերում:

«Ծայրահեղական խմբավորումների մասնակիցները թափառում են քաղաքի փողոցներում՝ զինված փայտերով եւ մետաղյա ձողերով, մարմնական վնասվածքներ են հասցնում խաղաղ քաղաքացիներին, հրկիզում ավտոմոբիլներ: Նաեւ, Կիեւ – Ժիտոմիր մայրուղում այս գիշեր հրկիզվել են վարորդների տաքանալու վրանները»,- հայտարարել Է գլխավոր դատախազությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում