ԼՂՀ հակաօդային պաշտպանության ուժերը վստահորեն պաշտպանում են Արցախի օդային տարածքը. Սենոր Հասրաթյան

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակը, հակաօդային պաշտպանության ուժերն իրականացնում են շուրջօրյա մարտական հերթապահություն և վստահորեն պաշտպանում Արցախի օդային տարածքը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը՝ մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լա րվածության պատճառով ադրբեջանական զինուժն օդային թռիչքներ է իրականացնում սահմանի ողջ երկայնքով: «Ադրբեջանական կողմից օդային թռիչքներն իրականացվում են պարբերաբար, սակայն Պաշտպանության բանակը վերահսկում է դրանք և անհրաժեշտության դեպքում պատրաստ կլինի դիմել համապատասխան գործողությունների»,- ասաց Հասրաթյանը: Ադրբեջանական զինուժը հայկական գյուղերի ուղղությամբ կրակոցներն ինտենսիվացրել է վերջին օրերին: Նրանք հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը դիվերսիոն անհաջող փորձ կատարելուց հետո անդադար կրակում են հայկական դիրքապահների ուղղությամբ: Բացի դրանից, հաճախ թիրախավորում են նաեւ բնակավայրեր, ավտոճանապարհներ, քաղաքացիական օբյեկտներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում