Թուրքիայի պատմագիտական ընկերությունը հայերենի դասընթացներ է անցկացնում
Նմանատիպ
Թուրքիայի պատմագիտական ընկերության նախագահ Մեհմեթ Մեթին Հուլագյուն կրկին անդրադարձել է հայերենի ուսուցման դասընթացներ սկսելու իրենց նախաձեռնությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական haberfx.net-ը, ԹՊԸ-ի նախագահը նշել է, որ հայերենի դասընթացներն իրենք սկսելու են 2015թ.-ին ընդառաջ: Հուլագյուն ընդգծել է, որ հայերենի իմացությունը գիտնականներին կօգնի հայկական թեմատի կայով տարբեր աշխատություններ գրելու ժամանակ:«Մենք սա կարևոր քայլ ենք որակում ոչ միայն 2015 թվականին ընդառաջ, այլև աշխատություններ գրելու երկարաժամկետ տեսանկյունից»,- նշել է նա: Թուրքական պատմագիտական ընկերության նախագահն անդրադարձել է նաև եբրայերենի դասընթացներին’ նշելով, որ լեզվի իմացությունը կարևոր կլինի նաև Իսրայելի հետ հարաբերությունների տեսանկյունից:
Թուրքական պատմագիտական ընկերութունը բացել է հայերենի, եբրայերենի, բոսնիերենի և սերբերենի անվճար դասավանդման դասընթացներ, որոնք տևելու են 6 ամիս, ինչից հետո քննարկվելու է դրանք մինչև մեկ տարի երկարաձգելու կամ սովորողներին տվյալ երկրներ դասապատրաստումների ուղարկելու հարցը:
Թուրքիայի պատմագիտական ընկերությունը հիմնվել է 1931 թվականին: Հիմնադրման օրվանից ի վեր կառույցը զբաղվում է հակահայկական աշխատությունների հրապարակմամբ, որոնք հակագիտական հիմնավորումներով ուղղված են մերժելու 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում