ՌԴ-ի ԱԳՆ-ն անդրադարձել է առաջնագծում տեղի ունեցած միջադեպերին

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ի տեղեկատավության և մամուլի վարչությունը հայտարարություն է տարածել վերջերս Արցախյան հակամարտության գոտում իրավիճակի սրման հետ կապված: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Անհագստացած ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի լարման կապակցությամբ: Վերջին օրերին հաճախակի դարձած հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում զինվորականների շրջանում կան զոհեր: Նշվում է նաև խաղաղ բնակչության մեջ առկա վիրավորների մասին:

Գտնում ենք, որ լարվածության հետագա էսքալացիայի պարագայում, Լեռանային Ղարաբաղի կոնֆլիկտի խաղաղ կարգավարոման գործընթացի վրա այն կունենա բացասական անդրադարձ:

Այն կարող է լրջորեն դժվարացնել 2013թ-ի նոյեմբերի 19-ին Վիեննայում կայացած հայ-ադրբեջանական համաժողովի ընթացքում ձեռք բերված պայամանավորվածությունների կատարումը:

Կոչ ենք անում կողմերին լրացուցիչ միջոցներ ձեռք առնել իրավիճակի կայունացման վերաբերյալ’ ներառյալ այն մեխանիզմների կիրառումը, որոնք ընդունվել են Հրադադարի ռեժիմի ամրապնդման 1995թ-ի փետրվարի 4-ի համաձայնագրով»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում