Վրաստանի վարչապետը մեկնել է Գերմանիա

Հունվարի 31-ից մեկնարկել է Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի եռօրյա այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, որտեղ նա մասնակցություն կունենա Միյունխենի անվտանգության հարցերին նվիրված 50-րդ կոնֆերանսին: Մյունխենյան կոնֆերանսի ժամանակ համաշխարհային լիդերները կքննարկեն արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտում հիմնական առաջնահերթությունների հետ կապված հարցեր:

Ինչպես տեղեկացնում է APSY.ge կայքը, Գարիբաշվիլին ելույթ կունենա «Համաշխարհային իշխանությունը և մշտական կայունությունը» թեմայով սեսիայի ժամանակ:

Այցի շրջանակներում նախատեսվում է Գարիբաշվիլիի հանդիպումը Մյունխենի հողի վարչապետի,ԱՄՆ-ի սենատոր Ջոն Մքքեյնի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի , ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերիի և մի շարք երկրների ու հետազոտական կենտրոնների ղեկավարների հետ:

Նախատեսվում է , որ Վրաստանի վարչապետը հարցազրույց կտա գերմանական «FOCUS» շաբաթերթին «ZDF» հեռուստաընկերությանը: Գարիբաշվիլիին կուղեկցեն նաև Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն և պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում