Դամասկոսում զինյալները կրակահերթ են բացել մարդասիրական օգնություն տեղափոխող մեքենաների վրա

Սիրիայի տարբեր շրջաններում հունվարի 30-ին հրասանդներ ընկելու հետևանքով 14 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ 1 երեխա: Զինյալները կրակ են բացել պաղեստինցի փախստականների «Յարմուք» ճամբար մարդասիրական օգնություն տրամադրող մեքենաների շարասյան ուղղությամբ: Կրակահերթի պատճառով 2 քաղաքացի է վիրավորվել, իսկ ճամբարում դադարեցվել է օգնություն տրամադրելու գործընթացը: Տեղեկություններ կան, որ Սիրիայի օդային ուժերը ռմբակոծել են Արաբին, Զամալքա, Արևելյան Ղուտայի շրջանները և շարունակվում է ռմբակոծությունը Դարիա քաղաքի ուղղությամբ: Դարիայի բնակիչները հեռացել են, այնտեղ մնացել են զինված ընդդիմադիր խմբավորումները:Դամասկոսի մերձակայքում գտնվող Բիբլա, Յալդա գյուղերում զինյալները հանձնվել են իշխանություններին:

«Ալ Ջազիրա»-ի տեղեկացմամբ’ Սիրիայում հունվարի 30-ին 88 մարդ է զոհվել, մասնավորապես՝ Հալեպում, Դարիայում, Դամասկոսի գյուղերում և Դարաայում: Սիրիայի ազատ բանակը առաջընթաց է գրանցել Կունեյտրա քաղաքում: Աղբյուրի տեղեկացմամբ’ Հալեպի թաղամասերում կառավարական ուժերի ռմբակոծության հետևանքով 30 մարդ է զոհվել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում