Սիրիայում կրկին ադրբեջանցի մոջահեդ է սպանվել
31/01/2014 15:02
Նմանատիպ
Ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են տեղեկություններ հաղորդել Սիրիայում իշխանական ուժերի դեմ կռվող ադրբեջանցի մոջահեդների սպանվելու մասին: Ինչպես տեղեկացնում է Haqqin.az-ը, Ադրբեջանի զոհված քաղաքացու անունը չի հիշատակվում: Սակայն նշվում է, որ նա հայտնի է «Մուհամեդ» անունով:
Սիրիայում կառավարական ուժերի դեմ իսլամիստական խմբավորումների մարտերում 2014 թ. ընթացքում Ադրբեջանի քաղաքացի սպանված մոջահեդների թիվը հասել է 14-ի: Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատունը հաստատել է ադրբեջանցի մոջահեդների’ Թուրքիայով Սիրիա անցնելու փաստը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում