The National Interest-ը հրապարակել է հայ վերլուծաբանների հոդվածը

The National Interest պարբերականը հրապարակել է հայ վերլուծաբաններ, Քաղաքական զարգացումների ուսումնասիրությունների կենտրոնի նախագահ Վահան Դիլանյանի և Վաշինգթոնում Եվրասիական ուսումնասիրությունների ինստիտուտի գործադիր տնօրեն Արմեն Սահակյանի համատեղ հոդվածը’ Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման հետևանքների և հարակից Հարավային Կովկասի և Ռուսաստանի վրա դրա ազդեցության մասին:Ստորև ներկայացնում ենք հոդվածը:

Քանի որ Աֆղանստանից ԱՄՆ ուժերի վերջնական դուրսբերման ժամանակը մոտենում է, անորոշությունները և անվտանգության ռիսկերը ձևավորելու են այդ երկրի և իր հարևանության ապագան: Հետևում թողնելով ամերիկյան և կոալիցիոն զորքերի մի փոքր զորաբաժին վերապատրաստման և ոչ մարտական առաքելության համար’ եվրո-ատլանտյան համայնքը մարտահրավեր է ստեղծում այդ երկրի կայունության համար, որն ամբողջովին ընկնելու է աֆղանական ազգային անվտանգության ուժերի ուսերին: Հաշվի առնելով Աֆղանստանի աշխարհաառազմավարական դիրքը’ հետ-2014թ. ժամանակաշրջանում ալիքային ազդեցություն կլինի լայն տարածաշրջանի վրա: Անմիջական հարևանները, օրինակ’ Իրանը և Պակիստանը, կազդվեն առավելապես, սակայն, ավելի նվազ չափով երրորդական կապով, դիցուք’ Հարավային Կովկասի երկրները, նույնպես կզգան հետևանքները:Հայացքը քարտեզին բացահայտում է, որ էներգիան և անվտանգությունը այն հիմնական գործոնների շարքին են դասվում, որոնք հանգեցրել են Աֆղանստանի նկատմամբ էական ուշադրության: Այն էներգոռեսուրսների «տակառ» է այն իմաստով, որ շրջապատված է էներգիայով հարուստ երկրներով: Թեև երկիրը չունի սեփական ածխաջրածնի հարուստ պաշարներ, այդուամենայնիվ, նրա դիրքը էներգիայով հարուստ տարածաշրջանում կենսականորեն կարևոր է էներգետիկ ծրագրերի անվտանգության վրա ներգործության, ինչպես նաև այն փաստի տեսանկյուններից, որ, լինելով Եվրոպան Ասիային կապող ցամաքով շրջապատված երկիր, պոտենցիալորեն ծառայում է որպես տարածաշրջանով ռեսուրսների հոսքի համար փոխանցման հանգույց:

ԱՄՆ կողմից աջակցվող «Նոր Մետաքսի ճանապարհի» ծրագիրը, «Ասիայի Սիրտ» խմբի կողմից հաստատված «Ստամբուլյան գործընթացը» և նմանօրինակ այլ ծրագրերը նպատակ ունեն’ կապիտալիզացնելու Աֆղանստանի առևտրային ներուժը’ կապկելով Եվրոպական և ասիական շուկաները: Փոխհամաձայնեցված ըմռբնումն այն է, որ չի կարող լինել կայուն Աֆղանստան առանց կայուն և բարգավաճ տարածաշրջանի: Դեռ շատ բան կա մնացյալ, որ պետք է հասցվի ավարտին (hատկապես զարգացող ենակառուցվածքներում), նախքան որեւէ շոշափելի արդյունքների հասնելը: Թեև եթե այս ծրագրերը հաջողվեին, դրանք ոչ միայն տնտեսապես շահավետ կլինեին ներգրավված կողմերի համար, այլև կբերեին ավելի մեծ քաղաքական կայունություն Աֆղանստանին և ընդհանուր առմամբ’ տարածաշրջանին: Երկիրն այսօր էլ դեռ հանդիսանում է որպես աշխարհում սպառնալիքի, ներառյալ ահաբեկչության, թմրանյութերի և թրաֆիքինգի բաշխման հանգույց: 2014թ. դուրսբերումը կմեծացնի այդ մարտահրավերների ռիսկը և կհանգեցնի Եվրասիայում ավելի մեծ անկայունության, ինչը Հադսոն ինստիտուտից Ռիչարդ Ուայցն անվանում է «հետ-2014թ. աֆղանական փոթորիկ»:

Շնորհիվ իր ռազմավարական նշանակության, Աֆղանստանը ծառայել է տարածաշրջանում ԱՄՆ ավելի մեծ ներկայության հարթակ’ ուղղված ոչ միայն վերացնելու ԱՄՆ ազգային անվտանգությանը սպառնալիք հանդիսացող էքստրեմիստական տարրերը, այլև ինտեգրացնելու Աֆղանստանը և տարածաշրջանային մյուս երկրները ԱՄՆ կողմից ուղղորդվող օրակարգում: Իր հերթին սա նաև հանդիսացել է ԱՄՆ փորձի ձեռնարկում’ սահմանափակելու Չինաստանի և Ռուսաստանի դերերը Մերձավոր Արևելքում:

Հետադարձ հայացք ձգելով’ կարելի է ասել, որ վերջին տասնամյակի ընթացքում իրականացված գործունեությունը լիարժեքորեն չեն հանգեցրել ԱՄՆ կողմից նախատեսվող արդյունքներին: Անկախ այն հանգամանքից, թե քանի զինվոր կմնա 2014թ դուրսբերումից (եթե ոչ բոլորը) հետո, և թե ինչպիսին կլինի աջակցման առաքելության էությունը, ԱՄՆ հեղինակությունը, որպես ակտիվ համաշխարհային դերակատար, կկրճատվի ողջ աշխարհում’ հարուցելով արևմտամետ շարժումների հանդեպ քաղաքական ճնշումներին:

Սա Եվրասիական տարածաշրջանում Օբամայի քաղաքականության տրամաբանական շարունակությունն է, որը սկսվեց Չեխիայի Հանրապետությունում ռադարային համակարգի և Լեհաստանում հրթիռային պաշտպանության համալիրի հաստատման Բուշի ծրագրի ավարտով. գործիքներ, որ կոչված էին’ ընդգրկելու եվրոպական երկրները պաշտպանիչ «հովանոցի» ներքո: Նախքան «New START» Պայմանագրի վավերացումը, Օբաման նվազեցրեց տեղակայված մարտագլխիկները’ կրճատելով Ալյասկայում և Կալիֆորնիայում կործանիչների թիվը, որոնք հանդիսանում էին Միացյալ Նահանգների հիմնական պաշտպանությունը մեծ հեռահարությամբ բալլիստիկ հրթիռներից:

Բացի այդ, Աֆղանստանից ԱՄՆ ուժերի դուրսբերմանը զուգընթաց, ԱՄՆ արտաքին քաղաքականությունը դառնում է առավել ասիա-խաղաղօվկիանոսյան կողմնորոշված, և ելնելով այն փաստից, որ ԵՄ-ն չի կարող դառնալ գլխավոր խաղացող տարածաշրջանում շարունակական ֆինանսական և այլ ճգնաժամերի պատճառով, Ռուսաստանը կունենա ավելի մեծ ազդեցություն այս տարածաշրջանում հետ-2014թ. ժամանակաշրջանում: Մաքսային Միության, Եվրասիական Տնտեսական Միության և ՀԱՊԿ (միացյալ օդային պաշտպանության համակարգ) զարգացումների ուղղորդմամբ Ռուսատանը կփորձի մեծացնել իր ազդեցությունը տնտեսական, ռազմական և այլ միջոցներով:

Այդուամենայնիվ, Ռուսաստանն անհանգստացած է ԱՄՆ դուրսբերմամբ, քանի որ Աֆղանստանում անկայունությունը ներգործություն կունենա իր հարավային սահմանների վրա: Չնայած Միացյալ Նահանգների հանդեպ պատմականորեն ձևավորված անվստահությանը’ Ռուսաստանը դիտարկում էր ԱՄՆ-ի ներկայությունը Աֆղանստանում’ որպես բազմաասպեկտ քաղաքական շահ, այսինքն Ռուսատանն կարողանում էր Կենտրոնական Ասիայից և իր սահմաններից հեռու պահել ահաբեկչական սպառնալիքները:

Դուրսբերումը ակտիվ, անհամաչափ և տարացրված ահաբեկչական սպառնալիքի պատճառ կհանդիսանա: Պատմական փորձը ցույց է տալիս, որ Քաբուլում իշխանության համար պայքարի համատեքստում հնարավոր է’ զինված հակամարտություններ ժայթքեն հիմնականում Թալիբանի զինյալների կողմից, որը կհանգեցնի Աֆղանստանում մեկ այլ քաղաքացիական պատերազմի: Կենտրոնական Ասիայի ծերացող ղեկավարությունը չի տիրապետում արդիական մեխանիզմների, որպեսզի կարողանա կանխել և կառավարել հավանական քաոսը, և դեռևս հստակ ըմբռնում չկա առ այն, թե Ռուսաստանն ինչպես կկարգավորի իրավիճակը:

ՆԱՏՕ-ի դիրքի ՀԱՊԿ-ով փոխարինումը հարցականի տակ է: ՀԱՊԿ-ը չի կարողանա մատակարարել կոալիցիոն ուժերի մակարդակին մոտ զորքեր: Բացի այդ, ՀԱՊԿ-ին պակասում է այսօրինակ մեծ խնդիրների լուծման համար անհրաժեշտ համաձայնեցվածություն և կարողություն: Նրա դերը կարող է լինել աջակցման և/կամ սահմանափակ մարտական բնույթի, նման’ հայաստանյան զինվորների ներկայիս ծառայությանը: Հայաստանը միակ ՀԱՊԿ անդամ-պետությունն է, որ Միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ISAF) համար զորքեր է մատակարարում, ուստի ՀԱՊԿ-ում քիչ ինստիտուցիոնալ հիշողություն կա Աֆղանստանում ՆԱՏՕ-ի դերը ստանձնելու համար: Ելնելով Հայաստանի փորձի հիմքից’ Հայաստանից Գեներալ-Մայոր Հայկ Քոթանջյանն առաջարկել է կառուցել ՆԱՏՕ-ՀԱՊԿ համագործակցության մեխանիզմների մեկնարկի արդյունավետ հարթակ’ ուղղված ցրելու Աֆղանստանից առաջիկա դուրսբերմամբ պայմանավորված անորոշությունները, սակայն այս հարցը դեռ պետք է հստակեցվի:

ՀԱՊԿ-ՆԱՏՕ հարաբերությունների վրա թերևս անուղղակի էֆֆեկտներ նույնպես լինեն: Տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությունը մեծացել է’ Աֆղանստան մուտք գործմամբ: Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը և Ղազախստանը հաստատել են ՆԱՏՕ-ի հետ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրերը: Հարավկովկասյան երեք հանրապետությունները նաև մատակարարում են տարբեր չափաքանակով զորքեր «ISAF»-ի համար, իսկ Ադրբեջանն ու Վրաստանը «Հյուսիսային բաշխման ցանցի» (NDN) մաս են կազմում, ինչը թույլ է տալիս ցամաքով փոխադրել ռազմուժի համար կարևոր ապրանքների շուրջ 40 տոկոսը: Այս երկրներից շատերը ՆԱՏՕ-ի հետ համագործակցում են հիմնականում Աֆղանստանի օպերացիայի հատվածակողմով, ուստի դուրսբերումը էապես կսահմանափակի ՆԱՏՕ-ի ներկայությունը այս երկրներում: Բացի այդ, ՆԱՏՕ-ի օպերացիայի համար զորքեր տրամադրելով, այս երկրները փորձում էին հավասարակշռել իրենց հարաբերությունները Ռուսաստանի (ՀԱՊԿ) և Չինաստանի (ՇՀԿ) հետ: Դուրսբերումը կվերացնի այդ հավասարակշռության աղբյուրը’ թողնելով նրանցից շատերին առավել կախյալ Ռուսաստանից և/կամ Չինաստանից, և պատուհան ապահովելով Ռուսաստանի եվրասիական ինտեգրացիոն ջանքերի համար:

Չնայած 2014 դուրսբերումը Աֆղանստանից վերջնականապես չի մեկուսացնի ԱՄՆ-ին և Արևմուտքին տարածաշրջանից, այդուամենայնիվ, կլինի գործունեության նկատելի նվազում. ԱՄՆ-ը թերևս նպատակադրվի’ վերասահմանելու իր ազդեցությունը տարածաշրջանում’ անցնելով դեպի «փափուկ ուժի» քաղաքականության: Սա կարող է ներառել աջակցություն ԱՄՆ-ին շահավետ ներքին քաղաքական զարգացումներին, ինչպես գունավոր հեղափոխությունները:

Սակայն, քաղաքական-ռազմական վակուումը պետք է լցվի տարածաշրջանային խաղացողներով: ՀԱՊԿ-ը կունենա սահմանափակ (եթե ինչ-որ) դեր Աֆղանստանում: «Նոր Մետաքսի Ճանապարհի» և ԱՄՆ կողմից սատարվող նմանատիպ տնտեսական ծրագրերը հարցականի տակ կդրվեն: Ռուսաստանը և տարածաշրջանային մյուս խաղացողները ստիպված կլինեն’ մեղմելու Աֆղանստանում իշխանության հնարավոր պայքարի ռիսկերը: Աֆղանստանում հետ-դուրսբերման ժամանակահատվածում բռնության ինտենսիվացման կանխատեսմամբ նոր դերակատարները թերևս իրականացնեն իրենց աշխարհաքաղաքական հավակնություններն ավելի ազատականորեն, քան նախորդ տասնամյակում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում