Քեթրին Էշթոնն ու Էդվարդ Սնոուդենը առաջադրվել են Նոբելյան մրցանակի

Եվրոպայի խորհրդարանը ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնին եւ ԱՄՆ ԿՀՎ նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենին առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով «Ֆրանս Պրես» գործակալությանը, Եվրախորհրդարանի Կանաչների կուսակցության համանախագահներ Ռեբեկա Հարմսն ու Դենիել Կոն-Բենդիտը Նոբելյան մրցանակա նաբաշխության կոմիտեին նամակ են ուղարկել, որտեղ կարեւորել են Սնոուդենի ավանդը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Սոցիալիստների եւ դեմոկրատների խմբի ղեկավար Հաննես Սվոբոդան էլ Խաղաղության Նոբելյան մրցանակի է առաջադրել Քեթրին Էշթոնի թեկնածությունը’շեշտելով նրա դերակատարությունը սերբական հակամարտության կարգավորման գործում: Նրա խոսքով’ հենց Էշթոնի ջանքերի շնորհիվ Սերբիայի եւ Կոսովոյի հարաբերությունները նորմալացան, ինչը տարածաշրջանում խաղաղության վերահաստատման հնարավորություն տվեց:

Սա Սնոուդենի երկրորդ առաջադրումն է: Հունվարի 29-ին Նորվեգիայի խորհրդարանի Սոցիալիստական ձախ կուսակցությունը առաջարկել էր Սնուդեին շնորհել Խաղաղության Նոբելյան մրցանակ:

Թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը փետրվարի 1-ն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում