Եվրոպան դժգոհ է Վրաստանում քաղաքականության իրականացնելու ձևից

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական և քրեական պատասխանատվության հարցերով բաժնի ղեկավար Փիթեր Օմցիգտը Վրաստանում քաղաքական հետապնդումների վերաբերյալ հատուկ նամակ է պատրաստել:

ԵԽԽՎ-ի զեկուցողը անհանգստացած է Վրաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններով:

«Մեր զարմանքն է հարուցում այն վիդեոկադրերի անհետացման փաստը, որտեղ արձանագրվել է նախկին վարչապետ Վանո Մերաբաշվիլիի հարցաքննությունը, ինչպես նաև Թբիլիսիի ընտրված քաղաքապետի լիազորությունների դադարեցումը», ասված է նամակում:

«Երկրում մասսայական ձերբակալություններ են տեղի ունենում:Նման քաղաքականություն իրականացնելու ձևը մեզ դուր չի գալիս Եվրոպայում»,- Օմցիգտի խոսքերն է փոխանցում Apsny.ge կայքը:

«Անիմաստ, ոչնչով չհիմնավորված մեղադրանքներ են ներկայացվում: Այս հարցերի շուրջ խոսել եմ իմ գործընկերների հետ, ԵԽԽՎ-ի համազեկուցողներ Մայքլ Յանսենի և Բորիս Սիլևիչի հետ: Նրանք հայտնեցին, որ ուշի ուշով հետևում են Վրաստանում կատարվող իրադարձություններին և ապշած են նախկին վարչապետ Վանո Մերաբաշվիլիի դեմ հարուցված գործով և վիդեոների գաղտնի անհետացման փաստով»,- ասված է նամակում:

ԵԽԽՎ-ի զեկուցողները կոչ են անում Վրաստանի իշխանություններին արդյուանվետ քայլեր ձեռնարկել Վրաստանի դատական համակարգի անկախությունն ապահովելու ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում