Էլմար Մամեդյարովը հանդիպում է ունեցել Վիկտորիա Նուլանդի հետ

 Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Մյունխենում անվտանգության հարցերով կոնֆերանսի ժամանակ հանդիպում է ունեցելԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-ամերիկյան երկկողմ հարաբերությունները, էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնման հարցեր: Ինչպես տեղեկացնում է  Contact.az կայքը, հղում կատարելով Ադրբեջանի ԱԳն-ի պաշտոնական աղբյուրներին, երկուստեք կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանի իրավիճակի վերաբերյալ: Քննարկվել է նաև Արցախյան կոնֆլիկտի խաղաղ կարգավորման գործընթացը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում