Իսրայելը Թուրքիային քսան միլիոն ԱՄՆ դոլարի փոխհատուցում կարող է վճարել

Իսրայելը թուրքական «Մավի Մարմարա» տորմիղում զոհված ինը թուրք ընտանիքներին կարող է վճարել 20 մլն ԱՄՆ դոլար փոխհատուցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է իսրայելական Haaretz պարբերականը: Թուրքիայի և Իսրայելի միջև փոխհատուցման հարցում բանակցությունները վերսկսվել էին 2013 թվականի դեկտեմբերին: Արևմտյան դիվանագիտակ ան աղբյուրները հայտնել էին, որ բանակցությունների ժամանակ թուրքական կողմը պահանջել էր 30 միլիոն ԱՄՆ դոլարի փոխհատուցում, մինչդեռ իսրայելական կողմը համաձայնել էր միայն 15 միլիոնի: Իսրայելական Haaretz պարբերականի տվյալներով’ երկրի վարչապետ Բենյամին Նեթենյահուն այժմ համաձայնել է փոխհատուցումն ավելացնել մինչև 20 միլիոն ԱՄՆ դոլարի:2010 թվականի մայիսի 31-ին թուրքական նավը գրավվել էր իսրայելական զինված ուժերի կողմից. վերջիններս թույլ չէին տվել մուտք գործել Գազայի հատված: Նավում գտնվածները հարձակվել էին հրեա զինվորականների վրա, ինչին ի պատասխան’ վերջիններս կրակ էին բացել: Դրա հետեւանքով զոհվել էին Թուրքայի ինը քաղաքացիներ:

Դեպքը լուրջ ազդեցություն էր ունեցել Թուրքիայի և Իսրայելի երկկողմ հարաբերությունների վրա: 2010 թվականի հունիսից այս երկու պետությունների միջև երկխոսությունը դադարացվել էր: Կողմերը հետ էին կանչել իրենց դեսպաններին’ թողնելով միայն տնտեսական կապերով ներկայացուցիչներին: Երկու պետությունների միջև այս հարցի շուրջ բանակցությունների առաջին փուլը կայացել է 2013 թվականի ապրիլի վերջին’ Անկարայում: Ըստ Թուրքիայի’ երկու երկրների միջև հարաբերությունները կկարգավորվեն միայն փոխհատուցումից հետո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում