Ադրբեջանը Եվրոպայի հետ չի կիսի իր օդային տարածությունը

Ադրբեջանն առայժմ պատրաստ չէ ԵՄ-ի հետ կնքել Միասնական եվրոպական օդային տարածության մասին համաձայնագիրը (ECAA Agreement):

Մերժման պատճառը, ինչպես տեղեկացնում է Turan գործակալությունը, հնարավոր բացասական ազդեցությունն է տեղական ավիափոխադրողների վրա, որոնք հնարավոր է չդիմանան եվրոպական ավիաընկերությունների հետ մրցակցությանը:

Ադրբեջանը Մոնրեալում կայացած միջազգային խորհրդաժողովի ժամանակ նշել է. «Ադրբեջանական կառավարությունը հսկայական միջոցներ է ներդնում ավիացիոն ենթակառուցվածների զարգացման վար, ուստի այս փուլում համաձայնագրի կնքումը կարող է բացասաբար ազդել տեղական ավիափոխադրողների վրա: »:

Համաձայնագրին միանալուն դեմ է արտահայտվել ադրբեջանական պետական Azerbaijan Airlines ընկերությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում