ԵՄ-ն պետք է դուռը բաց պահի Թուրքիայի համար. Գերմանիայի ԱԳ նախարար

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Ուլթեր Սթեյնմերը իր թուրք գործընկեր Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ԵՄ-ի հետ բանացկությունների 23 և 24-րդ գլուխների բացումից կշահի Թուրքիան: Դրանով ԵՄ-ն նպատակ ունի երկիրը պահել եվրոպական ուղղվածության վրա:

Դավութօղլուի հետ հանդիպման ժամանակ շեշտը հիմնականում դրվել էր Թուրքիայում տեղի ունեցած վերջին կոռուպցիոն սկանդալի վրա ‘ նշելով , որ 23-24 գլուխների բացումը լավագույն բանը կարող է լինել Թուրքիայի համար’ նպաստելու արդարադատության համակարգի կայացմանը:

Սթեյնմերը նշեց, որ կարևոր է ԵՄ-ի դուռը բաց պահել Թուրքիայի համար : Հաշվի առնելով վերջին կոռուպցիոն սկանդալները’ Անկարայի անդամակցության երկու գլուխները , որոնցից մեկը վերաբերվում է արդարադատության և հիմնարար իրավունքներին, իսկ մյուսը արդարությանը, ազատությանը և անվտանգությանը կարող են աջակցել երկրի արդարադատության համակարգի կայացմանը:

Իր հերթին թուրք դիվանագետը նշեց, որ այդ նոր գլուխների բացումը շրջադարձային կլինեն’ թույլ տալով Թուրքիայի արդարադատությանը ԵՄ-ի արդարադատության համակարգի հետ համընթաց քայլել:

«ԵՄ- Թուրքիա հարաբերությունները շատ կարևոր են: Մենք վստահում ենք Գերմանիայի առաջատար դերին այս հարցում: Հավատում ենք, որ Գերմանիայի կողմից նախաձեռնության ստանձնումը բլոկում մեծ արձագանք կունենա»,-ասել է Դավութօղլուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում