Ուկրաինայի նախագահը պատրաստ է արտահերթ նախագահական ընտրություններին

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը պատրաստ է արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններին, եթե դա երկիրը քաղաքական ճգնաժամից դուրս բերելու միակ ժողովրդավարական ուղին է: Այս մասին հայտարարել է Ռադայում նախագահի ներկայացուցիչ Յուրի Միրոշնիչենկոն, այս մասին հայտնում են  ուկրաինական պաշտոնական աղբյուրները:

Խորհրադարանում նախագահի ներկայացուցիչ նշել է, որ երկու ամիս ձգվող այս քաղաքական ճգնժամի հաղթահարման երկու հնարավոր տարբերակ ՝ «Առաջինը պետք է ազատ արձակել օկուպացված բոլոր շինությունները, համաներում շնորհել, երկրորդ՝ անցակացնել արտահերթ ընտրություններ», նշել է նախագահի ներկայացուցիչը:

«Նախագահն ասաց, որ եթե մենք’ քաղաքական գործիչներս այստեղ չկարողանանք համաձայնության գալ, ապա միակ ժողովրդավարական ուղին արտահերթ ընտրություններն են»,- նշել է Ռադայում նախագահի ներկայացուցիչ Յուրի Միրոշնիչենկոն:

Նախագահի ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ ուժային տարբերակով ճգնաժամից դուրս գալը չի դիտարկվում, թեև դրա հնարավորությունն անշուշտ կա, բայց դրան Յանուկովիչը երբեք չի գնա: Յուրի Միրոշնիչենկոնը բացառել է նաև արտակարգ դրություն հայտարարելու մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում