Օբաման արտասովոր ընդունելություն Է պատրաստում Ֆրանսիայի նախագահի համար

Նախագահ Բարաք Օբաման արտասովոր ընդունելություն Է պատրաստում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի համար, որն այս ամսին պետական այց կկատրի ԱՄՆ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Սպիտակ տան հաղորդագրությանը, երկու ղեկավարները փետրվարի 10-ին կայցելեն Մոնտիչելո դաստակերտ (Վիրջինիայի նահանգ), որը պատկանել Է ԱՄՆ-ի երրորդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնին: «Մեր հիմնադիր հայրերի ժամանակներից ի վեր Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան եղել են բարեկամներ ու դաշնակիցներ,- նշված Է Սպիտակ տան հայտարարության մեջ:- Ի նշանավորումն այս պատմական գործընկերության նախագահ Օբաման եւ նախագահ Օլանդը փետրվարի 10-ին կուղեւորվեն Մոնտիչելո (Ֆրանսիայի ղեկավարի) պետական այցի շրջանակներում»: Հաջորդ օրվա համար ծրագրված են բանակցություններ Սպիտակ տանը:

Ինչպես նշում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Մոնտիչելո դաստակերտն ընտրվել Է ոչ պատահականորեն: 1785 – 1789 թվականներին Ջեֆերսոնը զբաղեցրել Է Ֆրանսիայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը: «Մոնտիչելոն արտացոլում Է Ջեֆերսոնի խոնարհումը Ֆրանսիայի ժողովրդի հանդեպ, վաղեմի հարաբերությունները մեր ժողովրդավարությունների միջեւ եւ այն ընդհանուր արժեքները, որոնք մենք թանկ ենք գնահատում»,- ընդգծված Է հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում