Իլհամ Ալիևը աշխատանքային այցով Ռուսաստան է մեկնել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով մեկնել է Սոչի: Այցի նպատակը Օլիմպիական ձմեռային 22-րդ խաղերի բացման արարողությանը մասնակցելն է: Ալիեւն արդեն հանդիպումներ է ունեցել Լիտվայի վարչապետ Ալգիրդոս Բուտկևիչուսի և Քաթարի էմիր շեյխ Թամիմ բին Խամադ ալ-Թանիի հետ:Սոչիի Օլիմպիական ձմեռային խաղերի բացումը կկայանա փետրվարի 7-ին: ՌԴ սպորտի նախարար Վիտալի Մուտկոն հայտնել է, որ խաղերի բացման արարողությունը տպավորիչ կլինի և անակնկալ բոլորի համար: Օլիմպիական խաղերը կավարտվեն փետրվարի 23-ին, երբ կանցկացվեն վերջին մրցումները, այդ թվում՝ լեռնադահուկային սպորտում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում