Թուրքական ինքնաթիռի առևանգման փորձ է կատարվել

 Փետրվարի յոթին Թուրքիայում քաղաքացիական ինքնաթիռի առևանգման փորձ է կատարվել: Ինչպես տեղեկացնում են թուրքական ԶԼՄ-ը, Խարկով-Ստամբուլ Սոչի ավիաչվեթրի ժամանակ ուղեևորներից մեկը հայտարարել է, որ իր մոտ պայթուցիկ սարքավորում կա և պահանջել է ինքնաթիռը հարկադիր վայրէջք կատարի Սոչիում: Ինքնաթիռի մեջ  եղել են հարյուր տաս ուղևորներ: Ինքնաթիռի անձնակազմը ստիպված է եղել վայրէջք իրականացնել Ստամբուլում:

Հայտնի է դարձել, որ ուղևորն ազգությամբ ուկրաինացի է: Առևանգման ահազանգից հետո թուրքական կողմը օդ է բարձրացրել F-16 կործանիչ ինթնաթիռ:

Այսօր առավոտյան պարզ է դարձել, որ թուրքական իրավապահ մարմինները ձերբակալել են ահաբեկչության փորձ կատարած տղամարդուն: Նրա մոտ պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: Ուկրաինական կողմը հաստատել է, որ տղամարդը գտնվել է հարբած վիճակում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում