ԵՄ-ն «Արևելյան գործընկերության» վերափոխման փաստաթուղթ է պատրաստում

ԵՄ-ի տասներեք երկրներ «Արևելյան գործընկերության» երկրների հետ հարաբերությունների զարգացման համար նախագիծ են պատրաստել, որը կդնեն քննարկման: Փաստաթղթում նշվում է Կիևի հետ լայն քաղաքական սպեկտրով համագործակցելու անհրաժեշտությունը և Ուկրաինական զարգացումներին համարժեք քաղաքականություն իրականացումը, որտեղ դեռևս շարունակվում է քաղաքական ճգնաժամը:

Փաստաթղթի քննարկումների օրակարգում դեռևս չի մտցվել ուկրաինացի չինովնիկների վրա սանկցիաներ կիրառելու հարցը:

Փաստաթուղթը կոչվում է «Վիլնյուսից հետո Արևելյան գործընկերության 20 թեզերը»: Նոր ծրագրի օրակարգում ներառված է մասնակից երկրներին բացի ասոցիացման հաամձայնագրերի կնքումից քննարկել նաև այսպես կոչված Եվրոպական փաթեթը, որտեղ ներառված կլինեն վիզային ռեժիմի դյուրացման, ուսանողական փոխանակումների, երկկողմանի ծրագրերի և եվրոպական ծրագրերին ավելի լայն մասնակցություն ունենալու հարցերը:

Ծրագրում նշվում է Վրաստանի և Մոլդովայի հետ ասոցիացման համաձայնագրերի կնքման գործընթացի անհրաժեշտությունը: Ենթադրվում է, որ դա պետք է արվի մինչ 2014թ-ի օգոստոս ամիսը, ինչպես նաև նշվում է կազմակերպված հարված հասցնելու մասին, եթե Ռուսաստանը փորձի խանգարել գործընացին:

Առաջարկվում է շարունակել Ռուսաստանի հետ բաց երկխոսությունը’ կապված եվրաինտեգրացման գործընացի հետ: Միևնույն ժամանակ նշվում է պատժամիջոցների մասին, եթե Ռուսաստանը ճնշումներ գործադրի «Արևելյան գործընկերության երկրների վրա:

Ինչպես նշում է  Apsny.ge կայքը, փաստաթուղթը հավանության է արժանացել Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի կողմից և կքննարկվի փետրվարի տասին Բրյուսելում ԵՄ-ի նիստի ժամանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում