Եվրոպական ընկերությունների պատվիրակությունը մեկնում է Իրան

Իսպանական, գերմանական, հոլանդական ընկերությունները պատրաստակամություն է են հայտնել մեկնելու Իրան’ քննարկելու հետագա տնտեսական և ֆինանասական համագործակցությունը և իրանական ընկերություններում ներդրումներ կատարելու հնարավորությունները

Վերջերս շուրջ հարյուր ֆրանասիական ներդրողների մի խումբ Իրանում էին, որը բացառիկ և շրջադարձային իրադարձությունն էր Իրան-Եվրոպա հարաբերություններում:

Ինչպես տեղեկացնում է ISNA գործակալությունը, եվրոպական պատվիրակության ժամանումը կարող է լավ սկիզբ լինել Իրան-Եվրոպա հարաբերությունների զարգացման համար: Որոշ եվրոպացի պաշտոնյաներ Շվեյցարիայից և Հոլանդիայից արդեն իրենց պատրաստակամությունն են հայտնել բազմակողմանի համագործացկցություն ծավալել բիզնես և ֆինանասական բնագավառում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում