Ադրբեջանի պաշտպանության նախարարն այցելել է զորամասեր

Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը փետրվարի յոթին այցլելել է Հայաստանի սահմանին տեղակայված զորամասերը: Այդ մասին տեղակացնում է ԱՊԱ գործակալությունը’ հղում կատարելով Ադրբեջանի ՊՆ-ի լրատվական ծառայությանը:

Նախարարին ուղեկցել են իր տեղակալը, գլխավոր շտաբի պետ Նաջմեդին Սադիկովը և բարձրաստիճան այլ զինվորականներ:

Պն-ի պաշտոնյաները հանդիպել են սահմանային Ալիբեյլի գյուղի բնակչության հետ և պատասխանել նրանց հարցերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում