Իրանը շտապում է միջուկային ծրագրի իրականացման հարցում

Իրանը մտադիր Է ապագայում արագացված տեմպերով իրականացնել իր միջուկային ծրագիրը: Այս մասին հայտարարել Է Իրանի Ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին՝ ելույթ ունենալով Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերի հրամանատարության հետ կայացած հանդիպման ժամանակ:

«Եթե Իրանը մինչև 20-տոկոսի մակարդակ ուրանի հարստացման շուրջ բանակցությունների գծով գործընկերների կողմից ստանձնած պարտավորությունների որևիցե խախտում նկատի, ապա կարող Է ելման դիրքին վերադառնալ բառացիորեն ժամերի ընթացքում»,- մեջբերում Է Սալեհիի խոսքը ԻՌՆԱ գործակալությունը:

Նա հավաքվածներին հավաստիացրել Է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի կորցնի միջուկային բնագավառում իր նվաճումների նույնիսկ փոքր մասը: Սալեհիի խոսքով՝ սույն ոլորտին վերաբերող հարցերում բոլոր դադարները կատարվում են կանխամտածված և հանգամանորեն ճշտված են, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում