Ադբեջանի արտգործնախարարը Բաղդադում է

 Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը պաշտոնական այցով մեկնել է Բաղդադ: Ինչպես հայտնել է Իրաքի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը, այցի շրջանակներում կայացել է Էլմար Մամեդյարովի և նրա իրաքցի պաշտոնակից Խոշյար Զեբարիի հանդիպումը, որի հիմանական նպատակը երկկողմ հարաբերությունների զարգացումն է:

Կողմերը քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցության հնարավորությունները և Բաղդադի ու Բաքվի միջև ուղղակի օդային հաղորդակցություն հաստատելու հեռանկարը:

Երկու երկրների արտգործնախարարները ստորագրել են դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար ոչ վիզային ռեժիմ սահմանելու պայմանագիը:

Այնուհետև Մամեդյարովը հանդիպել է Իրաքի վարչապետ Ալ Մալիկի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում