Սիրիական ընդդիմության պատվիրակությունը Ժնեւում առանձին բանակցային զինվորական թիմ Է ստեղծում

Ժնեւում ընդդիմադիր պատվիրակության կազմում կընդգրկվեն Սիրիական ազատ բանակի յոթ ներկայացուցիչներ տարբեր տարածաշրջաններից, որոնք կստեղծեն առանձին բանակցային զինվորական թիմ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է Սիրիայի ընդիմադիր եւ հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի ներկայացուցիչ Մոնզեր Աքբիքը: «Կլինեն յոթ հոգի տարբեր տարածաշրջաններից, որոնք Էլ կմիավորվեն-կկազմեն առանձին բանակցային զինվորական թիմ,- ասել Է նա:- Նրանք կլինեն խորհրդականներ մեր պատվիրակությունում»: «Նրանք մասնակցում են ռազմական գործողություններին եւ ներկայացնում են տարբեր խմբեր Հալեպից, Իդլիբից, Լաթաքիայից, հյուսիսային եւ հարավային տարածաշրջաններից»,- հավելել Է Աքբիքը:

«Մարդկանց թվաքանակը ժամանակի ընթացքում կարող Է եւ մեծացվել,- նշել Է ընդդիմադիրը:- Նրանք կմասնակցեն տեղերում անվտանգության եւ այլ ասպեկտների շուրջը կայանալիք կոնսուլտացիաներին», հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում