Եվրակոմիսար Շտեֆան Ֆյուլեն վերստին ժամանում Է Կիեւ

Ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով եվրակոմիսար Շտեֆան Ֆյուլեն Կիեւ կուղեւորվի փետրվարի 11-ին, այլ ոչ թե փետրվարի 12-ին, ինչպես պլանավորվել Էր ավելի վաղ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Պիա Արենկիլդե Հանսենը:«Այսօր ցերեկը եվրակոմիսար Ֆյուլեն կրկին մեկնում Է Կիեւ: Սա նրա երրորդ այցն Է վերջին մի քանի շաբաթվա ընթացքում, ինչը խոսում Է այն մասին, որ ԵՄ-ն հաստատակամ Է՝՝ Ուկրաինային օգնելու դուրս գալ ստեղծված քաղաքական ճգնաժամից»,-նշել Է ԵՀ-ի ներկայացուցիչը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հիշեցնում Է, որ Շտեֆան Ֆյուլեն վերջին ժամանակներս արդեն երկու անգամ այցելել Է Ուկրաինայի մայրաքաղաք, որտեղ հանդիպում Է ունեցել նախագահ Վիկտոր Յանուկովիչի եւ ընդդիմության առաջնորդների հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում