Իրանը կդիմագրավի ցանկացած ագրեսորի. Ռոուհանի

Իրանը կդիմագրավի ցանկացած ագրեսորի: Այս հայտարարությամբ հանդես Է եկել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին: «Ոչ մի երկիր չի կարողացել մեզ հաղթել,- ասել Է Իրանի նախագահը՝ ճառով ժողովրդին դիմելով հեղափոխության հաղթանակի 35-րդ տարեդարձի արթիվ, ինչի շնորհիվ տապալվեց շահի վարչակարգը և երկիրը հայտարարվեց իսլամական հանրապետություն:- Իսլամական Հանրապետությունը դիմացավ պատժամիջոցներին: Մեր երկիրը շարունակում Է զարգացման ուղին»:

«Այսօր՝ նոր կառավարության աշխատանքի սկսվելուց վեց ամիս անց, համալսարաններում և մամուլում մենք տեսնում ենք, որ մթնոլորտը դարձել Է ավելի ազատ,- նշել Է Ռոուհանին:- Հասարակությունը նաև ձեռք Է բերել ավելի շատ հանգստություն: Կառավարությունը և խորհրդարանը սկսել են ավելի արդյունավետ համագործակցել: Ներկայիս կառավարությունը կկատարի իր կողմից տրված բոլոր խոստումները»:

Ինչպես նշում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Իրանի նախագահն անուշադրության չի մատնել նաև արտաքին քաղաքականության հարցերը՝ բազմահազարանոց բազմության առջև հայտարարելով, որ արտաքին քաղաքականության մեջ հիմնական մոտեցումը «մյուս երկրների հետ կառուցողական երկխոսությունն Է փոխադարձ հարգանքի և հավասարության պայմաններով»:

«Իրանի արտաքին քաղաքականությունում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում հարևան պետությունները,- ասել Է գործադիր իշխանության ղեկավարը:- Մենք ձգտում ենք անվտանգություն և կայունություն հաստատել տարածաշրջանում, որոնց կարևոր պայմանը համատեղ պայքարն Է ահաբեկչության դեմ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում