Պահպանողականները նախագահ Օբամայի վարչակազմին

Քենտուկիի նահանգից հանրապետական սենատոր, «Թեյախմություն» պահպանողական շարժման առաջնորդներից մեկը՝ Ռեն Փոլը, դատի Է տվել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին երկրի Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ)՝ ամերիկացիների հեռախոսազրույցների գաղտնի լրտեսման ծրագրի պատճառով, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Associated Press գործակալությանը: Հայցը հարուցվել Է Օբամայի, ԱՄՆ-ի ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեպերի, ինչպես նաեւ ԱԱԳ-ի եւ ՀՀԲ-ի ղեկավարներ Քիտ Ալեքսանդրի եւ Ջեյմս Քոռնիի նկատմամբ: Ռենդ Փոլը եւ FreedomWorks ոչ կառավարական կազմակերպության կողմնակիցները, որն աջակցում Է «Թեյախմությանը», կոլեկտիվ հայց են ներկայացրել իրենց անունից, ինչպես նաեւ «հեռախոս ունեցող բոլոր ամերիկացիների» անունից:

Հայցվորները գործակալությանը մեղադրել են ԱՄՆ-ի Սահմանադրության չորրորդ ուղղումը խախտելու մեջ, որն արգելում Է կամայական խուզարկությունները, եւ պահանջել են դադարեցնել ծրագիրը, որն սկսվել Է տակավին 2006 թվականին Ջորջ Բուշի նախագահության օրոք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում