Իսրայելը պատասխանել է Էրդողանի պայմանին

Իսրայելը կտրականապես մերժել է հարաբերությունները նորմալացնելու դիմաց Պաղեստինի Գազայի հատվածի շրջափակումը վերացնելու վերաբերյալ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջադրած պայմանը:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով իսրայելական Haaretz թերթը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայի շրջափակումը վերացնելու մասին խոսք անգամ չի կարող լինել: Իսրայելի կառավարության իրավասուներն էլ հավելել են, որ «թուրքերի նախապայմանն ընդունելու, առավել եւս այդ մասին արձանագրության ստորագրելու մասին խոսք չի կարող լինել»:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր իսպանացի գործընկեր Մարիանո Ռախոյի հետ երեկ Անկարայում կազմակերպված մամուլի ասուլիսում հարաբերությունները նորմալացնելու համար Իսրայելից պահանջել էր գրավոր պարտավորություն ստանձնել Գազայի շրջափակումը վերացնելու հարցում: «Մենք պնդում ենք, որ պետք է արձանագրություն ստորագրվի, որում արտացոլված լինի Գազայի հատվածի շրջափակումը վերացնելու մասին Իսրայելի պարտավորությունը: Միայն դրանից հետո մենք կարող ենք խոսել հարաբերությունների վերականգնման մասին», -հայտարարել էր նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում