Բաքվում ԱՄՆ-ի դեսպանատունը արձագանքել է լրտեսական սկանդալին

Բաքվում ԱՄՆ-ի դեսպանատունը բավականին չափավոր է արձագանքել էյնուլ Ֆաթուլլաևի հրապարակմանը, որտեղ սենսացիոն հայտարարություն էր կատարել Ադրբեջանում գտնվող լրտեսական ցանցի և լրագրող Խադիջա Իսմայիլովայի գաղտնի համագործակցութան մասին:

Ի պատասխան Turan գործակալության հարցմանը, Բաքվում ԱՄՆ-ի դեսպանատան մամուլի ծառայությունը հայտարարել է, որ Կոնգրեսի երկու ներկայացուցիչները Ադրբեջան են այցելել աշխատանքային այցի շրջանակներում և հանդիպել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Այցի նպատակը ԱՄՆ-ի իշխանություններին Ադրբեջանի և տարածաշրջանի մասին ավելի լավ տեղեկատվություն տրամադրել է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում