Գյուլը թյուրք եղբայրներին հրավիրել է Թուրքիա

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևին և Ղրղզստանի նախագահ Ալմազբել Ատամբաևին հրավիրել է Թուրքիա:

Ինչպես տեղեկացնում է azvision.az. կայքը, Աբդուլլահ Գյուլը զանգահարել է բոլոր նախագահներին և հրավիրել ներկա գտնվելու Թյուրքական խորհրդի IV համագումարին: Նախագահները ընդունել են առաջարկը:

Նշվում է նաև, որ խորհրդաժողովի ամսաթիվը դեռս որոշված չէ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում