Պուտինը կօգտագործի վրացական կողմի հետ հանդիպումը` ազդելու ասոցիացման համաձայնագրի կնքման վրա

«Պաշտոնական Թիբիլիսին Պուտինի հայտարարությանն արձագանքել է այնպես, ինչպես պետք է: Ելնելով ներկայից իրավիճակից’ այս հանդիպումը ձեռնատու է և Մոսկվային, և Թիբիլիսիին: Ըստ իս, հանդիպումը պետք է կայանա չեզոք տարածքում , ոչ թե Սոչիում կամ ռուսական այլ տարածքում: Եթե հանդիպումը կայանա, ապա երկու կողմերն էլ այն կօգտագործեն իրենց դիրքորշումներն արտահայտելու համար, ուստի պետք չէ մեծ ակնկալիքներ ունենալ կամ երկու երկրների հետ հարաբերություններում ինչ-որ արմատական փոփոխություններ սպասել:

Բայց ամեն դեպքում ուղղակի երկխոսության անհարժեշտություն միշտ էլ կա: Երկրում որոշումներ կայացնում է Գարիբաշվիլին, սակայն սահամաադրության համաձայն, առաջին դեմքը հանդիսանում է Մարգվելաշվիլին, այդ իսկ պատճառով Պուտինի հետ պետք է հանդիպի հենց Մարգվելաշվիլին»,- հայտարարել է փորձագետ Վախթանգ Ձաբիրաձեն:

«Հանդիպումը կլինի ձևական, սակայն կարևոր է: Ռուսաստանը կփորձի խանագարել ԵՄ-ի հետ ասոցիացման համաձայնագրի կնքմանը, ուստի Պուտինը հանդիպումը կօգտագործի հենց այդ նպատակով: Ռուսաստանն արդեն իսկ մշակած պլան ունի, որի միջոցով իրնեց կարծիքով, խանագարելու են ԵՄ-ի հետ ասոցիացմանը: Ծրագիրը ենթադրում է բոլոր միջոցները’ սկսած սաբոտաժից մինչև սոցիալական անբավարարվածության հրահրում:

Եթե հանդիպումը կայանա, ապա ռուսական կողմը կփորձի հասկանալ Վրաստանի տեսակետը և գտնի թույլ կողմերը: Իր հերթին վրացական կողմը կարող է օգտագործել հանդիպումը’ պարզելու, թե որտեղից կարելի է վտանգ ակնկալել: Ես վատ եմ զգում, երբ որոշ փորձագետներ չեն հասկանում, թե էլ ինչ մեզ հետ կարող է անել Ռուսաստանը: Կարծում եմ, որ իշխանությունները չափազանց հանգիստ են գործում», – նշել է վրացի փորձագետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում