Իրանում առնվազն15 մարդ Է զոհվել խոշոր ավտովթարի հետևանքով

Իրանում խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի զոհ Է դարձել 15 մարդ: Ինչպես տեղեկացնում ԻՍՆԱ գործակալությանը, երթուղային ավտոբուսը, որն Իրանի հյուսիս-արևելքի Գորգան քաղաքից ընթանում Էր դեպի Թեհրան, անդունդն Է ընկել Բալուր քաղաքի շրջանում:
Ոստիկանության տվյալներով՝ փոխադրամիջոցի վարորդը հավանաբար քնել Է ղեկին:

Խոյահարելով արգելապատնեշը՝ ավտոբուսը գահավիժել Է 40 մետր բարձրությունից: Ըստ այլ վարկածի, ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառ կարող Էր դառնալ բախումը մեկ այլ փոխադրամիջոցի հետ: Սկսվել Է արտակարգ պատահարի պատճառների հետաքննություն:
Ինչպես նշում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, աղետի վայրում շարունակվում են փրկարար աշխատանքները: Կիրճից հաջողվել Է դուրս բերել 15 դի: Մնացած շուրջ 30 ուղևորների ճակատագիրն անհայտ Է մնում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում