Վրաստանում գողացել են Ստալինի կիսանդրին

Վրաստանի Թելավի շրջանի Ակուրա գյուղում Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածների հուշահամալիրի մոտ արդեն բացակայում Է Ստալինի կիսանդրին: Տեղացի բնակիչների ասելով՝ կիսանդրին կորել Է երեք շաբաթ առաջ, գիշերը: Թե ով Է տարել կիսանդրին, գյուղացիները չգիտեն: Այս մասին տեղեկատվություն չկա նաև Թելավի քաղաքային վարչակազմում, հաղորդում Է «Գրուզիա Online»-ին:

Ստալինի կիսանդրին, որը Ակուրա գյուղի կենտրոնից հանվել Էր 2010 թվականին, իշխանափոխությունից հետո, 2012 թվականի դեկտեմբերին տեղացի բնակիչները կրկին դրել Էին նույն տեղում: Տեղացիների խոսքով՝ կիսանդրու վերականգման թույլտվությունն իրենք ստացել Էին իշխանության ներկայացուցիչների կողմից:

2013 թվականի փետրվարին անհայտ անձինք ցած Էին գցել Ստալինի կիսանդրին և այն ներկել վարդագույնով, բայց մի քանի ամիս անց տեղացիները նախկին տեղն Էին վերադարձրել վերականգնված կիսանդրին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում