Թուրքիայում երկարաձգել են նախարարների որդիների ձերբակալության ժամկետը
Նմանատիպ
Թուրքական դատախազությունը երկարաձգել է 2013 թ. դեկտեմբերի 17-ին անցկացված խոշոր հակակոռուպցիոն գործողության արդյունքում ձերբակալվածների կալանքի տակ պահվելու ժամկետը: Նշվում է, որ երկարաձգվել է ծագումով ադրբեջանցի գործարար Ռեզա Զարրաբի և նախկին նախարարներ Զաֆեր Չաղլայանի ու Մուամար Գյուլերի որդիների կալանքի տակ պահվելու ժամկետները:
Դեկտեմբերի 17-ի Ստամբուլում և Անկարայում անցկացրած հատուկ գործողությունների արդյունքում թուրքական ոստիկանությունը ներքին գործերի, էկոնոմիկայի, բնապահպանության նախարարների որդիների, Ստամբուլի Ֆեթիհի քաղաքապետ Մուստաֆա Դեմիրի, «Հալք» բանկի տնօրեն Սուլեյման Ասլանի, գործարարներ Ռեզա Զարրաբի, Ալի Աղաօղլուի հետ ձերբակալել էր 50-ից ավելի անձանց, որոնք կասկածվում են ապօրինությունների, կոռուպցիայի, դրամաշորթության, Ադրբեջանի և Իրանի հետ էներգետիկական համագործակցության բնագավառում մոտ 200 մլրդ դոլար յուրացումների մասնակցության մեջ:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փոխել է կառավարության 10 նախարարների և գործարարների ու չինովնիկների ձերբակալությունները նախաձեռնած ոստիկանության 500-ից ավելի բարձրաստիճան աշխատակիցների:
Հետևեք մեզ նաև Telegram-ում