Վրաստանի ԱԳ նախարարությունը դատապարտել Է ուժի կիրառումը Ուկրաինայում

Վրաստանի ԱԳ նախարարությունը «դատապարտել Է Ուկրաինայում ուժի կիրառման փաստերը» և «տագնապ Է հայտնել Կիևում տեղի ունեցող ողբերգական իրադարձությունների կապակցությամբ»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է ասված Է հանրապետության արտաքին քաղաքական գերատեսության հայտարարության մեջ: ԱԳՆ-ն «ցավակցություն Է հայտնում զոհվածների եւ տուժածների ընտանիքներին, որոնց թվում, ցավոք, կա նաև Վրաստանի քաղաքացի»:

Մինչդեռ, ինչպես պարզել են ուկրաինացի բժիշկները, Կիևում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետևանքով տուժածների թվում օտարերկրյա քաղաքացիներ չկան: Այդ մասին հաղորդել Է հանրապետության առողջապահության նախարարությունը: «Տուժածների թվում օտարերկրյա քաղաքացիներ չկան»,- ասված Է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Վրաստանի ԱԳ նախարարության հայտարարության մեջ ընդգծվում Է, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները «բնավ համատեղելի չեն ժողովրդավարության, մարդու իրավունքների և եվրոպական արժեքների հետ»:

Վրաստանի ԱԳՆ-ն համերաշխություն Է հայտնել Ուկրաինայի ժողովրդի հետ այս խիստ ծանր պահին և նշել, որ «Ուկրաինայում գոյություն ունեցող քաղաքական ճգնաժամի հաղթահարման միակ այլընտրանքը խաղաղ երկխոսությունն Է», հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում