Գյուլը ապօրինությունները թաքցնելու մասնակից է. ընդդիմադիր կուսակցապետ

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն համացանցի օգտագործման վերաբերյալ մեծ աղմուկ հանած օրենքը վավերացնելու համար խստորեն քննադատել է երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլին եւ հայտարարել, թե իր այդ քայլով նա ընդունել է, որ «ապօրինությունները թաքցնելու գործին մասնակից նախագահ է»:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «T 24» ինտերնետային թերթը’ նշելով, որ ինտերնետում սահմանափակումներ նախատեսող օրենքը վավերացնելու համար Թուրքիայի նախագահի նկատմամբ քննադատությունները շարունակվում են:

Օրենքի ընդունումը դժգոհության մեծ ալիք է առաջացրել թուրքական հասարակության շրջանում եւ դիտվում է որպես համացանցի գրաքննություն: Ըստ այդ օրենքի, համացանցի գրաքննությունն իրականացնելու է հանրային հեռահաղորդակցություն ապահովող մարմինը’ առանց որեւէ դատական ատյանի: Օրենքից դժգոհողներն անթույլատրելի են համարում դրա կիրառումը, քանի որ այն խախտում է խոսքի, մտքի եւ մամուլի ազատությունը, մարդու անձնական տվյալների գաղտնիության պահպանության իրավունքը:

Թուրքիայի լրագրողների միությունը նախագահ Գյուլին կոչ էր արել կիրառել վետոյի իրավունքը եւ կասեցնել օրենքի ընդունումը: Եվրոհանձնաժողովը լուրջ մտահոգություն էր հայտնել Թուրքիայում համացանցի գրաքննության մասին օրենքի ընդունման կապակցությամբ: Եվրոխորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը նշել է, որ այն մամուլի ազատության տեսանկյունից հետընթաց է: Եվրոմիության հանձնաժողովն ընդգծել է, որ օրենսդրական փոփոխությունը եվրոպական չափանիշների տեսանկունից վերանայման կարիք ունի: Թուրքիայի Ինտերնետ-մատակարարների միության գլխավոր տնօրեն Թայֆուն Սըր? ?անն էլ այդ օրենքը ամոթալի է անվանել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում