Թուրքիան կկանխի ադրբեջանցիների մուտքը Սիրիա

«Թուրքիան պատրաստ է Ադրբեջանի հետ համագործակցել Սիրիա արմատական ադրբեջանցիների մուտքը կանխելու համար»: Ինչպես տեղեկացնում է Haqqin.az–ը այդ մասին Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է Ադբեջանի Թուրքիայի և Վրաստանի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքերով, եթե ադրբեջանական հատուկ ծառայությունները տեղեկատվություն տրամադրեն ադրբեջանիցների վերաբերյալ, ովքեր Սիրիա պատերազմի են գնում,ապա Թուրքիան ավել կոշտ միջոցների կդիմի:

«Սակայն Թուրքիա այցելող բոլոր ադրբեջանցիներին մենք չենք պատրաստվում ստուգել: Ադրբեջանցիները մեզ համար եղբայրական ժողովուրդ են: Իսկ մենք կոշտ միջոցների կդիմենքմիայն այն ադրբեջանցիների նկատմամբ, որոնց մասին մեզ կնախազգուշացնեն ադրբեջանական հատուկ ծառայությունները»,- ասաց Դավութօղլուն:

Նրա խոսքերով, Թուրքիան Սիրիայի հետ 911կմ երկարությամբ սահման ունի, ուստի դժվար կլինի բոլոր անցակետերը վերահսկել:

«Մենք ամեն ինչ կանենք, որ ադրբեջանցի եղբայրները չհայտնվեն Սիրիայում»,- նշել է Դավութօղլուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում