«Զվարթնոցի» շենքի պահպանության համար ստորագրահավաք է անցկացվում
Նմանատիպ
«Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային հին համալիրի շենքի պահպանության համար սկսված էլեկտրոնային ստորագրությունների արշավին արդեն իսկ իրենց ստորագրություններն են դրել հազարից ավելի քաղաքացիներ:
Նախաձեռնության անդամներից ճարտարապետ Սաշուր Քալաշյանը «Ժամանակ»-ին ասել է, որ իրենք այս կերպ փորձում են շենքի պահպանությանը մասնակից դարձնել ոչ միայն մասնագիտական հանրությանը, այլև արվեստասեր անձանց: Նրա համոզմամբ՝ այս ակցիային պետք է մասնակցեն բոլոր ճարտարապետները, որպեսզի կառավարությունը հասկանա, որ մշակութային արժեքների գնահատման հարցում ավելի լավ դատավոր, քան ճարտարապետն է, չի կարող լինել:
«Հիմա անընդհատ հավաքվում են ստորագրություններ, ընդհանուր առմամբ դրանց թիվն անցել հազարից: Դրանք վերջում ամփոփելու ենք, պատճենահանելու և ուղարկելու ենք կառավարությանը» ,-ասել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում