Ուկրաինական ընդդիմությունը պառակտվել է հաշտության հասնելու հարցում

Ուկրաինայի Գերագույն ռադայի «Батькивщина» ֆրակցիայի ղեկավար Յացենուկը հայտարարել է, որ փետրվարի 20 գիշերը ընդդիմության առաջնորդների և Ուկրաինայի նախագահ Յանուկովիչի բանակցությւոնների արդյունքում համաձայնության են եկել հաշտության հասնելու շուրջ: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Lenta.ru»-ն,ինֆորմացիան տեղակայված է «Батькивщина»-ի պաշտոնական էջում:

«Դրական նորություններ կան: Մայդանի մաքրումը և հարձակումները չեղյալ են հայտարարվել: Այս պահին հաշտություն է հռչակվել կողմերի միջը և բանակցային գորրծընացի սկիզբ’ իրավիճակը կայունացնելու համար»:

Յացենկոյից բացի Յանուկովիչի հետ բանակցություններին մասնակցել են «УДАР» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն և «Свобода»-ի ղեկավար Օլեգ Տյանգնիբոկը:

Մինչդեռ «Աջ սեկտորը» հայտարարել է, որ կշարունակի դիմակայությունը’չնայած նախագահի և ընդդիմության միջև առկա հաշտության համաձայնությանը:

«Ինչ-որ մեկը ցանկանում է կանգնեցնել ժողովրդական ապստամբությունը, կեղծ հաշտություններ հայտարարելու միջոցով: Պաշտոնապես հայտարարում եմ, «Աջ սեկտորը ոչ մեկի հետ ոչինիչ չի ստորագրել և ոչինչ չի պայմանավորվել, ուստի ժողովրդական ապստամբությունը պետք է շարունակել», – այս մաիսն իր ֆեյսբուքյան էջում գրել է «Աջ սեկտորի» ղեկավար Դմիտրի Յարոշը:

Փետրվարի 18-ին Կիևում ընդդիմության կողմնակիցների և իրավապահ մարմիննների միջև ընդհարումները սուր բնույթ են ստացել: Անկարգությունների արդյունքում պաշտոնական տվյակներով զոհվել է 26 մարդ, իսկ վիրավորվել’ 800 մարդ:

Փետրվարի 19ի վաղ առավոտյան Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը կոչ է արել ընդդիմությանը’ սկսելու բանակցություններ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում