Օբաման և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Ինչպես հաղորդում է Hurriyet-ը, վարչապետի գրասենյակից հայտնել են, որ զրույցի ժամանակ քննարկվել են Սիրիայում հակաահաբեկչական պայքարին համատեղ մասնակցության անհրաժեշտությունը, խնդրին քաղաքական լուծում տալու փնտրտուքները շարունակելու պատրաստակամությունը:

Հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձ է կատարվել նաև Իսրայելի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցին: Բացի այդ, Օբաման և Էրդողանը խոսել են երկկողմ հարաբերությունների և տարբեր ոլորտներում թուրք-ամերիկյան համագործակցության շուրջ:

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել փետրվարի 18-ին, սակայն այդ մասին տեղեկատվությունը Սպիտակ տունը տարածել է փետրվարի 19-ին: Հետաքրքրական է, որ հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձ չի կատարվել Թուրքիայի ներքաղաքական խնդիրներին և կոռուպցիոն սկանդալին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում