Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Լատվիային

Պաշտոնական Բաքուն կրկին հիստերիայի մեջ է հայտնվել Լատվիայի աշխարհագրության դասագրքերում ԼՂՀ հայտնվելու կապակցությամբ: Այս առթիվ Լատվիայում Ադրբեջանի դեսպանությունը բողոքի նոտա է հղել երկրի կառավարությանը: Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, Լատվիայում Ադրբեջանի դեսպանատան ներկայացուցիչը հայտնել է, որ խնդրի կապակցությամբ իրենք ուսումնասիրություն են իրականացրել, ինչի արդյունքում պարզել են, որ գիրքը չի օգտագործվում միջնակարգ դպրոցներում:

Հիշեցնենք, որ Լատվիական «Նոր համաշխարհային աշխարհագրություն» դասագրքում, որը հրապարակվել է 2013թ-ին, Արցախը, Հարավային Օսեթիան և Աբխազիան ներկայացված են, որպես անկախ պետություններ:

Այդ դասագիրքը նախատեսված է Լատվիայի միջին դասարանների դպրոցականների համար: Ինչպես միշտ նմանատիպ դեպքերը հարուցում են Ադրբեջանի անտեղի զայրույթը, որին էլ հետևում են քայլերի ձեռնարկում: Լատվիայում բնակվող ադրբեջանական համայնքը պատրաստվում է դիմել Լատվիայում Ադրբեջանի դեսպանատուն’ գործողություններ ձեռնարկելու համար

Հետևեք մեզ նաև Telegram-ում