Եվրախորհուրդը կոչ Է արել դադարեցնել բռնությունն Ուկրաինայում

Եվրախորհուրդը ղեկավարող մարմինը՝ արտաքին գործերի նախարարների կոմիտեն, Ստրասբուրգում կայացած իր նիստում հռչակագիր Է ընդունել Ուկրաինայի իրադրության վերաբերյալ, որում կոչ Է արել անհապաղ դադարեցնել բռնությունը երկրում:

Փաստաթղթի տեքստում, որի բովանդակությունը հայտնի Է դարձել ՌԻԱ Նովոստիին, ասված Է, որ ԵԽ-ի նախարարների կոմիտեն պաշտպանում Է Ուկրաինայում բռնությունն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտության վերաբերյալ Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյոռն Յագլանդի հայտարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Եվրախորհրդի 47 երկրների արտաքին գործերի նախարարների կոմիտեն «Ուկրաինայի բոլոր քաղաքական ուժերին կոչ Է արել շարունակվող ճգնաժամը լուծել ժողովրդավարական եւ խաղաղ միջոցներով՝ օրենսդրության շրջանակներում»:

Կոմիտեն նաեւ կոչ Է արել Կիեւին՝ ավելի ակտիվորեն համագործակցել մարդու իրավունքների հարցերով Եվրախորհրդի կոմիսար Նիլս Մույժնիեկսի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում