Կիեւի վարչակազմի ղեկավարը հայտարարել Է կառավարող Ռեգիոնների կուսակցությունից դուրս գալու մասին

Կիեւի պետական քաղաքային վարչակազմի նախագահ Վլադիմիր Մակեենկոն, որը գրեթե մեկ ամիս առաջ Է նշանակվել այդ պաշտոնում, հայտարարել Է կառավարող Ռեգիոնների կուսակցության կազմից դուրս գալու մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

«Այսօր Ուկրաինայի մայրաքաղաքում տեղի ունեցող իրադարձություններն ամբողջ ուկրաինացի ժողովրդի ողբերգությունն են,- ասված Է նրա հայտարարության մեջ, որը զետեղված Է Կիեւի պետական քաղաքային վարչակազմի կայքում:- Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ պատրաստ եմ անել հնարավոր ամեն բան Ուկրաինայի սրտում՝ Անկախության հրապարակում, եղբայրասպանության եւ արյունահեղության դադարեցման համար»:

Նա հայտարարել Է, որ «որոշում Է ընդունել դուրս գալ Ռեգիոնների կուսակցության շարքերից եւ անձնական պատասխանատվություն կրել Կիեւի կենսագործունեության համար»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում