Բաքվում ծեծի է ենթարկվել «Ամերիկայի ձայն»-ի թղթակիցը

 «Ամերիկայի ձայնը» ռադիոկայանի տնօրինությունն իր մտահոգությունն է հայտնել Բաքվում իր թղթակցին ծեծելու կապակցությամբ:

Համաձայն «Ազատություն» ռադիոկայանի տարածած տեղեկատվության, այսօր Բաքվի պետական համալսարանի ուսանողների բողոքի ակցիայի ընթացքում ծեծի է ենթարկվել «Ամերիկայի ձայնի» թղթակից Թափդիգ Ֆարհադօղլուն:

Ինչպես տեղեկացնում է Turan գործակալությունը, Բաքվի պետական համալսարանի անվտանգության աշխատակիցներն այսօր շատ կոշտ վերաբերմունք են ցուցաբերել լրագրողների նկատմամբ: Նրանք դուրս են եկել համալսարանի բակ և ուժային միջոցներով փորձել են ցրել բողոքի ակցիային մասնակից ուսանողներին և լրագրողներին:

Ամենից առաջ նրանք փորձել են խանգարել լրագրողներին’ եղելությունը արձանագրելու գործում: Բացի դրանից նրանք բիրտ ուժ են կիրառել և հոգեբանական ճնշում գործադրել: Նրանք խոչընդոտել են լրագրողներն բողոքի մասնակից ուսանողներից հարցազրույցներ վերցնել:

Տարբեր լրատվամիջոցներից ընդհանուր առմամբ տուժել են 20 լրագրողներ: Համաձայն տարածված տեղեկաըվության, ծեծի է ենթարկվել նաև «Ամերիկայի ձայնի» թղթակից Թափդիգ Ֆարհադօղլուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում