Չինաստանը սպառնում է վատացնել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ

Բարաք Օբամայի’ Դալայ Լամային ընդունելու որոշումը կարող է բացասական հետևանքներ ունենալ Վաշինգթոնի և Պեկինի հարաբերությունների վրա:Նման հայտարարությամբ է հանդես եկել ՉԺՀ-ի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Խուա Չունին: Այս մասին տեղեկացնում է «Itar-tass»-ը:

«ՉԺՀ-ի կառավարությունը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի և Դալայ Լամայի հանդիպումը դիտարկում է Չինաստանի ներքին գործերին միջամտություն, ուստռի նման որոշումը կարող է բաասական ազդեցությունո ունենալ երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների վրա: Փաստարկներն այն մասին, որ Դալայ Լաման ոչ թե քաղաքական, այլ կրոնական գործիչ է, չի համապատասխանում իրականությանը: Չինաստանում անհերքելի ապացույցներ կան,որ Դալայ Լաման Տիբեթում զբաղված է անջատողական գործունեությամբ: Որոշ երկրներ սատարում են նրա անջատողական գործունեությունը:
Դա Չինաստանի ազգային ինքնիշխանութան մեջ միջամտություն է դիտարկվում» ,- հայտարարել է Խուա Չունին:

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի փետրվարի 14-15 Չինաստան կատարած այցից հետո ԱՄՆ-ն հայտարարեց Օբամայի և Դալայ Լամայի հանդիպման մասին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում