ԱՄՆ-ն խստորեն քննադատել է Ադրբեջանին

ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Դանիել Բերը հանդես է եկել Ադրբեջանի կառավարության հասցեին ուղղված կոշտ հայտարարությամբ: Ինչպես հաղորդում է «Թուրան» լրատվական գործակալությունը, Բերը դժգոհություն է հայտնել Ադրբեջանում ոչ կառավարական կազմակերպությունների մասին օրենքում կատարված այն փոփոխությունների կապակցությամբ, որոնք սահմանափակում են նրանց պետական գրանցումը և ֆինանսավորումը, և տուգանքներ սահմանում:

Վաշինգտոնն իր դեսպանի միջոցով պաշտոնական Բաքվին կոչ է արել ԵԱՀԿ շրջանակում միջազգային իրավունքի և պարտավորությունների նորմերին համապատասխան պետական քաղաքականություն և պրակտիկա ապահովելու ուղղությամբ համատեղ ջանքեր գործադրելու համար երկարատեւ քննարկումներ սկսել քաղաքացիական հասարակության, ԵԱՀԿ նախագծերի համակարգողի և միջազգային փորձագետների հետ:

Բերի խոսքով’ այդ փոփոխություններն ավելի են սահմանփակել ազատ և անկախ քաղաքացիական հասարակություն համար տարածությունը և հակասում են ԵԱՀԿ առաջ Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին: Ամերիկացի դեսպանը հայտարարել է, որ այդ տագնապ հարուցող ուղղումները ճնշում են հանդիսանում քաղաքացիական հասարակության և ընդդիմության ակտիվիստների վրա:

«Իմ կառավարությունն Ադրբեջանի կառավարությանը քաղաքացիական հասարակության հետ համագործակցության և ԵԱՀԿ հետ փոխգործության կոչ է անում Ադրբեջանի առաջ կանգնած մարտահրավերների լուծման և ԵԱՀԿ շրջանակում իր պարտավորությունները կատարելու համար», -եզրափակել է դեսպանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում