ԼՂՀ նախագահն ընդունել է Արմեն Հովհաննիսյանի ծնողներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 21-ին ընդունել է հերոսաբար զոհված ԼՂՀ ՊԲ կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի ծնողներ Լեւոն եւ Մարինե Հովհաննիսյաններին: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահն անդառնալի է համարել Արմեն Հովհաննիսյանի եւ հայրենի երկրի պաշտպանության համար նահատակված բոլոր հայորդիների կոր ուստը’ միեւնույն ժամանակ ընդգծելով, որ հանուն հայրենիքի ազատության եւ անկախության ցուցաբերվող հերոսությունն ու անձնվիրությունը հանդիսանում է մեր ժողովրդի հարատեւության կարեւորագույն հիմքերից մեկը: Հանդիպմանը ներկա է եղել ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը:

Արմեն Լևոնի Հովհաննիսյանը զոհվել է հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի երկու ուղղությությամբ ադրբեջանական կողմի դիվերսիոն խմբերի ներթափանցումը հետ մղելու ժամանակ հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից: Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել էր հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի կրտսեր սերժանտ Արմեն Հով? ?աննիսյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում