Ադրբեջանի հոգևոր առաջնորդը մեղադրվում է գումարներ շորթելու մեջ

Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեն Բաքվում կրոնական կենտրոններից մեկի վերականգնման համար քուվեյթցի շիա բիզնեսմեն Սակեհ Աշուրից 200 հազար դոլար գումար է ստացել, բայց հետագայում չի կատարել իր ստանձնած պարտավորությունը: Այս մասին,  հայտնում է Ենի Մուսավաթ» թերթը:

Սալեհ Աշուրի ֆինանսական աջակցությամբ 1997 թ. Բաքվում հիմնվել է «Ահլ ալ-Բայթ» ընկերությունը: Սակայն 1998 թ. կազմակերպության գրասենյակը Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության կողմից փակվել է: Սալեհ Աշուրը ադրբեջանցիների հոգեւոր առաջնորդին փողը տվել է ընկերության գործունեությունը վերականգնելու համար:

Քուվեյթցի բիզնեսմենը թերթին հղած նամակում նշել է, որ Ալլահշուքյուր Փաշազադեն 200 հազար դոլարը վերցրել է’ պարզաբանելով, որ դրանք նախատեսված են պետական չինովնիկների համար, սակայն հետո ընկերությունը չի վերակագնվել, չի վերադարձվել նաեւ 200 հազար դոլարը:

Սալեհ Աշուրը, ով Քուվեյթի շիա համայնքի հարգելի անձանցից մեկն է եւ երկրի խորհրդարանի անդամ, շիաների շաբաթական հավաքներում մինչեւ այժմ պատմում է այն մասին, թե ինչպես է Ալլահշուքյուր Փաշազադեն, ում մոտ ինքը հաճախ է հյուրընկալվել Բաքու կատարած այցերի ժամանակ, խաբել իրեն եւ յուրացրել իր 200 հազար դոլարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում