Բաքվի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել

Ադրբեջանի կենտրոնում գտնվող կենտոնական շինություններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել: Ինչպես հաղորդում է ադրբեջանական Trend.az գործակալությունը, այրվում են Ֆիքրեթ Ամիրով փողոցի վրա գտնվող շինության չորրորդ հարկից վերև գտնվող հարկերը: Ընդհանուր հաշվարկով’ կրակի մեջ են մեկ տասնյակից ավելի հարկեր: Հրշեջնե րը դեռևս չեն կարողանում հանգցնել կրակը:

Դեպքի վայր են ժամանել շտապօգնության և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները: Նախնական տվյալներով’ տուժածներ չկան: Դեպքի վայրի տարածքում գտնվող փողոցները ժամանակավորապես փակվել են երթևեկության համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում